Եթե Դուք զորակոչիկ կամ զինծառայող եք և խախտվել են Ձեր իրավունքները՝ կարող եք դիմել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59) կամ զանգահարել 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին՝ անվճար իրավական աջակցություն ստանալու համար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ով ենք մենք: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսլականն է՝ մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքներով ձևավորված հասարակություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաքելությունն է` ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը:
Ինչով ենք մենք զբաղվում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործում է հետևյալ ոլորտներում ` մարդու իրավունքների պաշտպանություն, շահերի պաշտպանություն և քաղաքացիական նախաձեռնություններ, խաղաղասիրություն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քննարկումների, սեմինարների, հանրային լսումների, (համատեղ)ակցիաների, դասընթացների, իրավական ակցիաների, քաղաքացիական մասնակցության, հրապարակումների, ուսումնասիրությունների /հետազոտությունների, մոնիթորինգի, լոբինգի, ԶԼՄ-ների ներգրավման, հեռուստատեսային և ռադիո քննարկումների ու բանավեճերի միջոցով իրականացնում է իր գործունեության ոլոտները:
Ինչպես գտնել մեզ: Դուք կարող եք այցելել մեր գրասենյակ, զանգահարել, կապ հաստատել էլեկտրոնային նամակագրությամբ, մեր փոստային հասցեին ուղարկել նամակներ կամ Ձեր բարեկամների միջոցով մեզ տեղեկացնել իրավական խնդիրների վերաբերյալ:
Ինչու դիմել մեզ: Եթե խախտվել են Ձեր իրավունքներն ու ազատությունները պետական մարմինների կողմից, և Դուք իրավական խորհրդատվության կարիք ունեք, մի հապաղեք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Վերջին միջոցառումներԶորակոչի ընթացքում իրավունքների խախտման դեպքում զանգահարեք 0 8000 12 11
Հոկտեմբեր 23, 2012
«Փուչիկների գործով» դատապարտվածի կնոջ հարցազրույցը, ըստ իրավապաշտպանների, փոխում է գործի ընթացքը. «Պետք է նոր քննություն իրականացնել»
Հոկտեմբեր 22, 2012
Արյան քաղցկեղով հիվանդ երիտասարդը մահացել է
Հոկտեմբեր 22, 2012
ՀՀ վերաքննիչ դատարանը ևս վիրավորանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ չգտավ
Հոկտեմբեր 22, 2012
2012 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի: Հայկ Խաչատրյանի գործով մեղադրյալ Մինաս Մկրտչյանը հրաժարվել է իր պաշտպանից
Հոկտեմբեր 22, 2012
Այսօրվա նիստի ընթացքում լուծված չի եղել երկրորդ դատախազի ներգրավման հարցը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս դատախազ Մանվել Գրիգորյանի կողմից պատշաճ փաստաթուղթ չի ներկայացվել դատարան՝ դատական նիստին որպես մեղադրող հանդես գալու համար: Դատախազի կողմից դատարան է ներկայացվել հանձնարարական՝ լիազորագրի փոխարեն: Դատախազության որոշումը կապված է Ադրբեջանի կողմից Սաֆարովին հերոսացնելու հետ. Արթուր Սաքունց
Հոկտեմբեր 22, 2012
Եթե Սաֆարովին հերոսացնելու հետ կապված այս աղմուկը չլիներ կասկածում եմ, որ դատախազը մեղադրանքը հետ կվերցներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձորի քաղաքապետի
Հոկտեմբեր 20, 2012
Առաջին միջնորդությամբ պահանջեց դատարան որպես վկա հրավիրել ՀՀ երկրապահ կամավորականների միության Վանաձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Ռ. Մադարյանին՝ «Շտապ» հավաքի և երթի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: «Սեռական փոքրամասնությունների թեմայով իշխանությունները հանրության ուշադրությունը շեղում են կարևոր խնդիրներից». «Parada»-ն անպայման կցուցադրվի
Հոկտեմբեր 20, 2012
|
Վերջին հրապարակումները«Քաղաքացի-իրավապահ. համակարգի խնդիրները»
Հոկտեմբեր 23, 2012
«Իմ իրավունքը» հաղորդաշարի այս թողարկումն անդրադառնում է քաղաքացի-իրավապահ համակարգ հարաբերություններին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է հատկապես ոստիկանության բաժանմունքներում բռնության, հոգեբանական ճնշումների ենթարկվող քաղաքացիների խնդիրներին, և իրավապահ համակարգի հանդեպ վստահության պակասի խորացմանը: Տեսակետների խաչմերուկ
Հոկտեմբեր 20, 2012
Վերջին ծրագրերըԻմացի’ր քո իրավունքները
Նոյեմբեր 1, 2011
Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել զորակոչիկների, զինծառայողների և նրանց հարազատների իրազեկման մակարդակը իրենց իրավունքների մասին և ներգրավել իրենց իրավունքների պաշտպանության մեջ: ![]() ![]() |